Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այդ տեղանքը կոչվում էր Գալիչինա

Այդ տեղանքը կոչվում էր Գալիչինա
09.11.2013 | 15:28

Հրեա, ում ընտանիքը որոշում է փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը:

Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար:
Լեհ քահանա, ով վտանգեց ամեն ինչ` աղանդների հանդեպ ատելության դեմ պայքարելու համար:

Բոլորն ապրում էին մի տեղում, որտեղ Երկրորդ աշխարհամարտն այդպես էլ չվերջացավ, ու զավակներն իրենց պապերի բեռն էին շարունակում կրել: Այդ տեղանքը կոչվում էր Գալիչինա:

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Վանաձորում` «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում կցուցադրվի «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը:

Ցուցադրությանը կհաջորդի քննարկում, որին Վաշինգտոնից տեսազանգով կմիանա ֆիլմի համահեղինակ Օլհա Օնիշկոն:

Այս մասին տեղեկացնում են «Մեդիա կենտրոնից», ֆիլմի առնչությամբ նշում նաև, որ ժամանակակից պատմության մեջ շրջադարձային իրադարձությունների ֆոնին «Գալիչինայի երեք պատմությունը» բացահայտում է մարդկանց, ովքեր զոհեցին իրենցը ընդհանուրի համար:

Ֆիլմը «Մեդիա կենտրոնին» ցուցադրության համար տրամադրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ